Ամենօրյա խոսք, մարտ 17
Artur Simonyan17 Maalis 2022

Ամենօրյա խոսք, մարտ 17

Ակա՛նջ դիր, ով իմ Աստված, և լսի՛ր, բա՛ց աչքերդ և տե՛ս մեր ավերակները և այն քաղաքը, որի վրա կոչված է Քո անունը, որովհետև ոչ թե մեր արդարությունների համար ենք աղաչում, այլ Քո շատ ողորմությունների համար:

Դանիել 9.18

Տեսեք, թե ինչ հրաշալի աղոթք է բարձրացնում Աստծո մարդը առ Աստված: Նա ասում է. «…ոչ թե մեր արդարությունների համար ենք աղաչում, այլ Քո ողորմության»:

Իրականում, սա աղոթքի բանալիներից մեկն է: Մենք ոչ թե պետք է ասենք. «Տե՛ր Աստված, չէ՞ որ մենք Քո զավակներն ենք, պատասխանի՛ր մեր աղոթքին», այլ պետք է գոհանանք Նրանից մեր փրկության, արդարության համար և խնդրենք Նրա ողորմությունը:

Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Աստծո մարդն աղոթում էր ավերակ քաղաքների համար, որոնց վրա կանչված էր Տիրոջ անունը:

Շատ անգամ մենք նմանվում ենք այդ ավերակ քաղաքներին. մենք լցված ենք Տիրոջ Հոգով, մեզ վրա կանչված է Տիրոջ անունը, բայց մեր կյանքն ավիրված է: Եվ ինչպես անհավատալի էր, որ Հոբի «ավերակները» կվերականգնվեին, այնպես էլ` մերը:

Սիրելի՛ս, եթե այս խոսքը քեզ է վերաբերում, կարող ես Դանիելի նման աղոթել. «Ակա՛նջ դիր, ով իմ Աստված, և լսի՛ր, բա՛ց աչքերդ և տե՛ս իմ ավերակները և այն քաղաքը, որի վրա կոչված է Քո անունը, որովհետև ոչ թե իմ արդարությունների համար եմ աղաչում, այլ Քո շատ ողորմությունների համար»:

Լավ է, որ մենք փրկված ենք և ծառայում ենք Տիրոջը, որովհետև վարձք կունենանք: Բայց երբ կանգնում ենք աղոթքի, պետք է հուսանք ոչ թե մեր արդարությանը, այլ Տիրոջ առատ ողորմությանը: Այդ ժամանակ պատասխան կստանանք Նրանից: Ամե՛ն:

Tämä jakso on lisätty Podme-palveluun avoimen RSS-syötteen kautta eikä se ole Podmen omaa tuotantoa. Siksi jakso saattaa sisältää mainontaa.

Jaksot(649)

Suosittua kategoriassa Uskonto ja hengellisyys

yopuolen-tarinoita-2
kulttien-johdossa
lahko
rss-lakeuden-valo
voi-hyvin-meditaatiot-2
rss-tarot-oivallusten-kortit
astropodia
rss-yopuolen-tarinoita
rss-seuraa-sieluasi
rss-kujalla
harhaoppia
rss-totuuden-jaljilla
rss-kuuntele-raamattu-vuodessa
rss-miehen-mieli-podcast
rss-valo-minussa-2
rss-andrei-puhuu
rss-vapaudu-voimaasi
rss-jesus-yaps