Ամենօրյա խոսք, մարտ 18
Artur Simonyan18 Maalis 2022

Ամենօրյա խոսք, մարտ 18

Եվ մի՛ կերպարանվենք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին և կատարյալը:

Հռոմեացիների 12.2

Աշխարհն ունի կերպարանք, որը գայթակղիչ է և շատերին դուր է գալիս: Սակայն Աստծո Խոսքն ասում է. «Մի՛ կերպարանվենք այս աշխարհի կերպարանքով»: Աշխարհի կերպարանքը գայթակղիչ է մարմնի համար, բայց ոչ` հոգու:

Մարդը բաղկացած է հոգի, շունչ, մարմնից: Եթե մենք առաջնորդվում ենք հոգով, մեր շունչն ու մարմինը համաձայնում են հոգու հետ: Այդ ժամանակ մեր մարմինը կարող է դառնալ Աստծո տաճար: Սակայն եթե առաջնորդվում ենք մարմնով, մեր շունչն ու հոգին պարզապես մնում են գերության մեջ և հնազանդվում մարմնին:

Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում կոչ է անում, որ նորոգվենք մեր մտքի նորոգությամբ, որպեսզի քննենք, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին և կատարյալը:

«Նորոգվել մտքի նորոգությամբ» նշանակում է վերապրել մտքի ռեֆորմացիա: Մենք երբեք չենք կարող նոր բաների հասնել կյանքում, մինչև չթողնենք հինը: Պողոս առաքյալն ասում էր` հետինը մոռանալով` շարժվում եմ առաջ, այսինքն` թողնում եմ հետին մտքերս և գնում առաջ:

Սիրելինե՛ր, իմ այսօրվա կոչն է, որ կատարենք Աստծո կամքը և կատարյալ լինենք Քրիստոսի նման:

Tämä jakso on lisätty Podme-palveluun avoimen RSS-syötteen kautta eikä se ole Podmen omaa tuotantoa. Siksi jakso saattaa sisältää mainontaa.

Jaksot(649)

Suosittua kategoriassa Uskonto ja hengellisyys

yopuolen-tarinoita-2
kulttien-johdossa
lahko
rss-lakeuden-valo
voi-hyvin-meditaatiot-2
rss-tarot-oivallusten-kortit
astropodia
rss-yopuolen-tarinoita
rss-seuraa-sieluasi
rss-kujalla
harhaoppia
rss-totuuden-jaljilla
rss-kuuntele-raamattu-vuodessa
rss-miehen-mieli-podcast
rss-valo-minussa-2
rss-andrei-puhuu
rss-vapaudu-voimaasi
rss-jesus-yaps