Ամենօրյա խոսք, մարտ 20
Artur Simonyan20 Maalis 2022

Ամենօրյա խոսք, մարտ 20

Որովհետև հողից չարիք չի դուրս գա, և գետնից թշվառություն չի բխի:

Հոբ 5.6

Չարիք և թշվառություն. այս երկու դժբախտությունները հետևում են մարդուն: Սակայն Աստծո Խոսքը ցույց է տալիս, որ սրանք բխում են ոչ թե հողից, այլ մարդու ներսից:

Թշվառությունը հանգեցնում է նրան, որ մարդը դժբախտ և անհաջողակ է լինում այս կյանքում, իսկ չարիքը նրա համար տանջանքի ճանապարհ է պատրաստում հավիտենական կյանքում:

Մի միջոց կա ամեն տեսակի չարիքից ու թշվառությունից ազատվելու համար, այն է` ապաշխարությունը:

Մարդը, չարիք գործելով, միգուցե այս կյանքում իրեն լավ է զգում, որովհետև վնասում կամ նվաստացնում է ուրիշին, ոչ թե իրեն: Բայց հավիտենական կյանքում նրան տանջանք է սպասվում, որովհետև չարության վարձքը դժոխքն է:

Իսկ թշվառությունը մարդուն տանջում է հենց այս կյանքում: Ոմանք կարծում են, թե իրենց բնակության վայրը փոխելով` թշվառությունից կազատվեն, բայց դա տեղի չի ունենում, որովհետև երկրից երկիր տեղափոխվելով` թշվառությունը և չարիքը չեն հեռանում մարդուց: Ես շատերին եմ ճանաչում, ովքեր գնացել են ուրիշ երկրներ, բայց շարունակել են ապրել նույն թշվառության մեջ:

Թշվառություններից մեկը թմրամոլությունն է: Կան ծնողներ, ովքեր թմրամոլության ճիրանների մեջ հայտնված իրենց զավակներին տանում են ուրիշ երկիր՝ հույս ունենալով, որ նրանք նոր կյանք կսկսեն: Սակայն՝ ապարդյուն: Նույնիսկ արյունն են փոխում, որ նրանք այլևս թմրադեղեր չօգտագործեն, բայց արյունը փոխելով` չի փոխվում մարդու ներսի չարությունն ու թշվառությունը: Միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է:

Սիրելի՛ս, երբեք մի՛ մեղադրիր այն երկիրը, այն հողը, որտեղ ապրում ես: Իմացի՛ր` քո դժբախտությունը գալիս է քո չարություններից և թշվառություններից, որոնցից քեզ կարող է ազատել միայն Հիսուս Քրիստոսը: Ապաշխարի՛ր և մոտեցի՛ր Տիրոջը: Ամե՛ն:

Tämä jakso on lisätty Podme-palveluun avoimen RSS-syötteen kautta eikä se ole Podmen omaa tuotantoa. Siksi jakso saattaa sisältää mainontaa.

Jaksot(649)

Suosittua kategoriassa Uskonto ja hengellisyys

yopuolen-tarinoita-2
kulttien-johdossa
lahko
rss-lakeuden-valo
voi-hyvin-meditaatiot-2
rss-tarot-oivallusten-kortit
astropodia
rss-yopuolen-tarinoita
rss-seuraa-sieluasi
rss-kujalla
harhaoppia
rss-totuuden-jaljilla
rss-kuuntele-raamattu-vuodessa
rss-miehen-mieli-podcast
rss-valo-minussa-2
rss-andrei-puhuu
rss-vapaudu-voimaasi
rss-jesus-yaps