Ամենօրյա խոսք, մարտ 26
Artur Simonyan26 Maalis 2022

Ամենօրյա խոսք, մարտ 26

Դու քո աչքի առջև իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և հեռացիր չարից: Սա առողջություն կլինի քո մարմնի համար և պարարտություն քո ոսկորներին:

Առակաց 3.7,8

Աստված է ստեղծել մարդուն, և Նա լավ գիտի, թե մարդն ինչ կարիքներ ունի: Օրինակ՝ Աստվածաշնչում բազմիցս շեշտադրվում է կերակուրի ճիշտ ընտրության կարևորությունը: Այսօր ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր առողջությունը շատ անգամ կախված է ճիշտ ապրելակերպից: Ճիշտ սնվելու դեպքում կերակուրը նույնիսկ նպաստում է տարբեր հիվանդությունների բուժմանը:

Առողջության պահպանման այլ ճանապարհներ էլ կան: Սովորաբար, տարիքի հետ հիվանդություններն ու ոսկրացավերն ավելանում են: Բայց Աստվածաշունչը խոսում է առողջ մարմնի և պարարտ ոսկրերի մասին, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք միշտ առողջ լինել: Պարզապես դրա համար նախապայմաններ կան:

Նախևառաջ` Աստծո Խոսքն ասում է. «Դու քո աչքի առջև իմաստուն մի՛ եղիր», այսինքն՝ մի՛ կարծիր, թե ամեն բան գիտես, այլ ամեն ինչում վստահի՛ր Տիրոջը: Մի՛ մտածիր, թե կանչված ես՝ միայն ուրիշներին սովորեցնելու, այլ հիշի՛ր, որ ինքդ էլ ուրիշներից սովորելու բան ունես: Այնուհետև գրված է. «Տիրոջից վախեցի՛ր ու չարությունից ե՛տ քաշվիր»:

Հպարտությունից հրաժարվելը, Տիրոջից վախենալը և չարից հեռանալը մեր մարմնին առողջություն և ոսկրերին պարարտություն կբերեն:

Սիրելի՛ս, միգուցե քո գործերը չար են, և դու գիտես, որ դա Տիրոջը հաճելի չէ: Այսօր ես քեզ կոչ եմ անում՝ ետ քաշվելու չար գործերից, որոնք տարբեր հիվանդությունների պատճառ կարող են դառնալ: Աստծուց վախեցի՛ր և քո աչքի առջև իմաստուն մի՛ եղիր:

Եկեք ամեն մեկս վերցնենք այսօրվա խոսքը և քայլենք Տիրոջ ճանապարհներով: Ամե՛ն:

Tämä jakso on lisätty Podme-palveluun avoimen RSS-syötteen kautta eikä se ole Podmen omaa tuotantoa. Siksi jakso saattaa sisältää mainontaa.

Jaksot(649)

Suosittua kategoriassa Uskonto ja hengellisyys

yopuolen-tarinoita-2
kulttien-johdossa
lahko
voi-hyvin-meditaatiot-2
rss-lakeuden-valo
rss-tarot-oivallusten-kortit
rss-seuraa-sieluasi
rss-kujalla
astropodia
rss-vapaudu-voimaasi
tekopyhat
rss-yopuolen-tarinoita
rss-totuuden-jaljilla
rss-kuuntele-raamattu-vuodessa
rss-miehen-mieli-podcast
rss-valo-minussa-2
rss-andrei-puhuu
rss-jesus-yaps