Ամենօրյա խոսք, մայիսի 14
Artur Simonyan14 Touko 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 14

Արյունահեղ մարդիկ կատեն կատարյալին, բայց ուղիղները նրան կորոնեն:

Առակաց 29.10

Ո՞վ է կատարյալը: Նախ և առաջ՝ կատարյալը Հիսուս Քրիստոսն է: Մարդիկ նույնպես կարող են կատարյալ լինել, երբ հավատում են Աստծուն, մեղքի ճանապարհով չեն քայլում և իրենց շուրթերով չեն մեղանչում: Հնարավոր չէ կատարյալ լինել առանց Քրիստոսի արյան, որովհետև մենք Նրա արյունով ենք սրբվում:

Աստվածաշունչն ասում է, որ արյունահեղ մարդիկ կատեն կատարյալին: Աշխարհում, իսկապես, շատ ատելություն կա Աստծո և Նրա ժողովրդի՝ հավատացյալների հանդեպ: Ատելությունը ցուցանիշ է, որ մարդու ձեռքերն արյունոտ են: Անպայման չէ, որ նա մարդ սպանած լինի: Ինչ-որ մեկին վիրավորելը, հայհոյելը, ծեծելը հավասարազոր է մարդասպանության:

Շատերը չեն էլ գիտակցում, որ հալածելով Աստծո ժողովրդին՝ հալածում են Աստծուն, որովհետև Նա է եկեղեցու գլուխը:

Պողոս առաքյալը, մինչև Հիսուսին հանդիպելը, հալածում էր Աստծո ժողովրդին: Օրերից մի օր Հիսուսը հայտնվեց նրան և ասաց. «Սավուղ, Սավուղ, ինչո՞ւ ես Ինձ հալածում»: Պողոսը հալածում էր ոչ թե Հիսուսին, այլ հավատացյալներին, բայց Տերն ասում է «…ինչո՞ւ ես Ինձ հալածում»:

Եկեք ուղղենք մեր ճանապարհները, որ ոչ թե ատենք կատարյալին, այլ սիրենք և որոնենք Նրան: Այդ ժամանակ կգտնենք մեր հարցերի պատասխանները: Մարդը, որքան էլ արյունահեղ լինի, ապաշխարելուց հետո սկսում է սիրել Աստծո ժողովրդին:

Աստված օրհնի ձեզ: Եղեք ուղիղ և որոնեք կատարյալին: Ամե'ն:

Tämä jakso on lisätty Podme-palveluun avoimen RSS-syötteen kautta eikä se ole Podmen omaa tuotantoa. Siksi jakso saattaa sisältää mainontaa.

Jaksot(649)

Suosittua kategoriassa Uskonto ja hengellisyys

yopuolen-tarinoita-2
kulttien-johdossa
lahko
voi-hyvin-meditaatiot-2
rss-seuraa-sieluasi
rss-kujalla
astropodia
rss-tarot-oivallusten-kortit
rss-lakeuden-valo
tekopyhat
rss-yopuolen-tarinoita
rss-totuuden-jaljilla
rss-kuuntele-raamattu-vuodessa
rss-valo-minussa-2
rss-kaunis-maailma-kelttilaisia-rukouksia
rss-andrei-puhuu
rss-vapaudu-voimaasi
rss-jesus-yaps