Ամենօրյա խոսք, մայիսի 18
Artur Simonyan18 Touko 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 18

Եթե Իմ պատվիրանները պահեք, Իմ սիրո մեջ կկենաք, ինչպես Ես Իմ Հոր պատվիրանները պահեցի և կենում եմ Նրա սիրո մեջ: Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի:

Հովհաննես 15.10,11

Եթե Աստծո պատվիրանները պահենք, Նրա սիրո մեջ կմնանք: Այդ ժամանակ ինչ էլ խնդրենք Աստծուց, կստանանք, և մեր ուրախությունը կատարյալ կլինի:

Քրիստոսն այնպես ապրեց աշխարհում, որ մնաց Հոր սիրո մեջ, այլ խոսքերով ասած` Նրա սրտի մեջ: Նա կատարեց Հոր կամքը

Այսօր աշխարհում այնքան ատելություն կա: Կյանքը բազմաթիվ խնդիրներ է բերում մեր առջև, որպեսզի մեզ հեռացնի այդ սիրուց և կենտրոնացնի մեր առօրյայի, զգացմունքների վրա: Սակայն Աստծո Խոսքն ասում է, որ մեր ուրախությունը կարող է կատարյալ լինել, եթե մենք մնանք Քրիստոսի սիրո մեջ, իսկ Քրիստոսը` մեր մեջ:

Եկեք պահենք Աստծո պատվիրանները, մի կողմ թողնենք ատելությունը և ապրենք Քրիստոսի սիրո մեջ: Այդ ժամանակ Աստծո արքայության համար մեծ գործեր կարող ենք անել: Հիշե'ք՝ մենք փրկվել ենք, որպեսզի դառնանք Քրիստոսի նման:

Թող Տիրոջ օրհնությունը ձեզ հետ լինի: Ամե'ն:

Tämä jakso on lisätty Podme-palveluun avoimen RSS-syötteen kautta eikä se ole Podmen omaa tuotantoa. Siksi jakso saattaa sisältää mainontaa.

Jaksot(649)

Suosittua kategoriassa Uskonto ja hengellisyys

yopuolen-tarinoita-2
kulttien-johdossa
lahko
voi-hyvin-meditaatiot-2
rss-kujalla
astropodia
rss-seuraa-sieluasi
rss-valo-minussa-2
rss-tarot-oivallusten-kortit
harhaoppia
tekopyhat
rss-totuuden-jaljilla
rss-kuuntele-raamattu-vuodessa
rss-kaunis-maailma-kelttilaisia-rukouksia
rss-vapaudu-voimaasi
rss-lakeuden-valo
rss-heraamisia
rss-jesus-yaps