Ամենօրյա խոսք, մայիսի 20
Artur Simonyan20 Touko 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 20

Եվ հաստատ համոզված եմ սրան, թե Նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը:

Փիլիպեցիներին 1.6

Պողոս առաքյալն ասում է, որ Աստված մինչև վերջ էլ կկատարի այն բարի գործը, որ մեր մեջ սկսեց: Այդ բարի գործը մեզ փրկելն ու նոր արարածներ դարձնելն էր:

Փրկվելուց հետո մենք էլ մասնակից ենք լինում այն բարի գործին, որ Աստված կատարում է աշխարհում: Բոլորս էլ ուզում ենք հաջողության հասնել, տարբեր առիթներով միմյանց բարեմաղթանքներ հղելիս` միշտ ասում ենք. «Աստված գործերիդ հաջողություն տա»:

Աստված, իրականում, կարող է համագործակցել մարդու հետ: Ավետարանում կարդում ենք, որ երբ Հիսուսը համբարձվեց երկինք, Սուրբ Հոգին եկավ և համագործակցում էր աշակերտների հետ:

Սիրելինե'ր, այս վերջին ժամանակներում այնքան կարևոր է Աստծո հետ համագործակցելը: Շատ անգամ մարդիկ հաջողության են հասնում, բայց դրա հետ մեկտեղ տխրություն և տարբեր դժվարություններ են ունենում:

Լիարժեք հաջողությունն այն է, երբ ունես ուրախություն, խաղաղություն, արդարություն: Դա լինում է այն ժամանակ, երբ Աստծո կամքն ենք կատարում, ոչ թե մեր երազանքներն ու ծրագրերը: Աստված մինչև վերջ համագործակցում է մեզ հետ և հաջողություն է տալիս:

Ուրեմն, եկեք ոչ թե մեր շահը փնտրենք` մեզ և ուրիշներին խաբելով, թե Տիրոջ կամքն ենք կատարում, այլ, իրականում, Տիրոջ գործը կատարենք:

Մտածե'ք, թե վերջին անգամ Աստված ձեզ ինչ է ասել կամ հանձնարարել, կատարե'ք Աստծո կամքը և մնացեք Աստծո կամքի մեջ՝ Հիսուս Քրիստոսի անունով: Ամե'ն:

Tämä jakso on lisätty Podme-palveluun avoimen RSS-syötteen kautta eikä se ole Podmen omaa tuotantoa. Siksi jakso saattaa sisältää mainontaa.

Jaksot(649)

Suosittua kategoriassa Uskonto ja hengellisyys

yopuolen-tarinoita-2
kulttien-johdossa
lahko
voi-hyvin-meditaatiot-2
rss-kujalla
astropodia
rss-seuraa-sieluasi
rss-valo-minussa-2
rss-tarot-oivallusten-kortit
harhaoppia
tekopyhat
rss-totuuden-jaljilla
rss-kuuntele-raamattu-vuodessa
rss-kaunis-maailma-kelttilaisia-rukouksia
rss-vapaudu-voimaasi
rss-lakeuden-valo
rss-heraamisia
rss-jesus-yaps