Ամենօրյա խոսք, մայիսի 31
Artur Simonyan31 Touko 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 31

Եվ մի' կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե'ք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին և կատարյալը:

Հռոմեացիների 12.2

Աստծո Խոսքը մեզ կոչ է անում, որ չկերպարանվենք այս աշխարհի կերպարանքով:

Աշխարհն ունի իր կերպարանքը, որ օրեցօր ավելի գայթակղիչ է դառնում, և շատ քրիստոնյաներ, հատկապես՝ երիտասարդները, ձգտում են նմանվել աշխարհի կերպարանքին: Վերջերս հրավիրված էի մի միջոցառման և նկատեցի, որ մարդիկ ավելի շատ ձգտում են դեպի աշխարհիկ հաճույքները, քան հոգևորը: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ չեն առնչվում հոգևոր արժեքների հետ. չեն աղոթում, Աստվածաշունչ չեն կարդում, չեն ծառայում: Նրանց սիրտը ծարավ է ոչ թե Աստծուն, այլ այն ամենին, ինչ այս աշխարհում է:

Եթե հարցնես, թե ով է Ամբակումը, շատ քրիստոնյաներ չեն էլ իմանա, որ նա Հին ուխտի մարգարեներից է, իսկ Ավատարի մասին գրեթե բոլորը գիտեն: Վատ չէ, որ գիտեն Ավատարի մասին, վատն այն է, որ չգիտեն, թե ով է Ամբակումը:

Սիրելինե՛ր, մենք պետք է քրիստոնյա լինենք ոչ միայն անունով, այլև հոգով և մտքով, այսինքն` պետք է Քրիստոսի նման մտածենք, ապրենք և գործենք: Միգուցե միանգամից չստացվի, բայց շատ կարևոր է, որ ձգտենք դրան:

Այս աշխարհի մտածելակերպը թույլ չի տա, որ մենք հոգևորապես հասունանանք, իսկ հոգևոր մանուկները չեն կարող ճիշտ քայլեր անել և երջանիկ լինել կյանքում: Այդ պատճառով Աստծո Խոսքը պատվիրում է, որ չկերպարանվենք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվենք մտքով:

Նորոգվել մտքով՝ նշանակում է Քրիստոսի նման մտածել, այսինքն՝ կյանքի յուրաքանչյուր իրավիճակում քննել և իմանալ, թե ինչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը:

Եկեք հանենք մեր վրայից այս աշխարհի կերպարանքը և նմանվենք Քրիստոսին: Ցանկացած քայլ անելուց առաջ մի պահ մտածենք, թե որքանով է դա բարի, հաճելի և կատարյալ: Եթե որոշում կայացնենք և հետևենք Աստծո կամքին, իսկապես երջանիկ կլինենք կյանքում, որովհետև երջանկությունն Աստծո մեջ է:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

Tämä jakso on lisätty Podme-palveluun avoimen RSS-syötteen kautta eikä se ole Podmen omaa tuotantoa. Siksi jakso saattaa sisältää mainontaa.

Jaksot(649)

Suosittua kategoriassa Uskonto ja hengellisyys

yopuolen-tarinoita-2
kulttien-johdossa
lahko
voi-hyvin-meditaatiot-2
astropodia
rss-kujalla
harhaoppia
rss-seuraa-sieluasi
tekopyhat
rss-totuuden-jaljilla
rss-kuuntele-raamattu-vuodessa
rss-verkosto
rss-valo-minussa-2
rss-kaunis-maailma-kelttilaisia-rukouksia
rss-tarot-oivallusten-kortit
rss-saarnapodi
rss-vapaudu-voimaasi
rss-lakeuden-valo
rss-heraamisia
rss-jesus-yaps