Ամենօրյա խոսք, մարտ 19
Artur Simonyan19 Mar 2022

Ամենօրյա խոսք, մարտ 19

Մի առակ էլ ասեց նրանց, թե ոչ ոք մի նոր հանդերձի կարկատան հին հանդերձի վրա չի գցի. ապա թե ոչ, այն նորն էլ կպատռի, և հնի հետ չի միաբանվի այն կտորը, որ նորից է: Եվ ոչ ոք նոր գինին հին տիկիերի մեջ չի ածի. ապա թե ոչ, նոր գինին տիկերը կպատռի, ինքն էլ կթափվի, տկերն էլ կկորչեն: Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է ածել, և երկուսն էլ կպահվեն: Եվ ոչ ոք չկա, որ հինը խմի, շուտով նորը կամենա, որովհետև ասում է, թե հինն ավելի քաղցր է:

Ղուկաս 5.36-39

Այս հրաշալի առակը մեզ սովորեցնում է, որ նորը ավելի մեծ զորություն ունի, քան հինը: Տերը տալիս է նոր, գերբնական օծություն, բայց մեր հին մարդը պետք է նորոգվի, որ կարողանա ընդունել նորը: Մենք պետք է հրաժարվենք մեր հին մտածելակերպից, բնավորությունից ու սովորություններից:

Քրիստոնյա ծառայողներից մեկը` Լեսթեր Սամրալը, ասում էր. «Որտեղ արթնություն լինի, ես ցանկանում եմ լինել այնտեղ»: Այդ մարդը միշտ պատրաստ էր նորովի քայլելու առաջ:

Լինում են ժամանակներ, երբ նոր զորություն է գալիս, բայց մարդն այնպես է վարժվել հնին, որ պարզապես չի կարողանում ընդունել նորը: Դա վերաբերում է թե՛ փառաբանությանը, թե՛ երկրպագությանը, թե՛ աղոթքին: Տարիքը նշանակություն չունի` ծերը կարող է լցվել նոր գինով, իսկ երիտասարդը` ոչ:

Պողոս առաքյալն ասում էր` հինը մոռանալով` շարժվում եմ առաջ: Մեր կյանքում երբեք ոչ մի նոր բան չի կատարվի, եթե կառչենք հնից:

Եկեք լցվենք Սուրբ Հոգու զորությամբ և նորոգվենք մտքով: Վերցնենք այն ամենը, ինչ Աստված պատրաստել է մեզ համար և շարժվենք առաջ: Ամե՛ն:

Denne episoden er hentet fra en åpen RSS-feed og er ikke publisert av Podme. Den kan derfor inneholde annonser.

Episoder(649)

Populært innen Religion og åndelighet

rss-nesten-hele-uka-med-lepperod
lydartikler-fra-aftenposten
sektledere
rss-lilli-isabelle
sektpodden-2
andelig-pafyll-hver-tirsdag
rss-paradigmepodden
ole-martin-og-einar-leser-bibelen
dokka
rss-andelige-tanker-med-camillo
rss-det-uforklarlige-med-victoria-skau
rss-tro-tull-alvor
rss-kristen-norge
rss-normalt-paranormalt
rss-grenselos-spiritualitet
rss-pust-for-livet
rss-uhoytidelig-spirituell-healer-susanne-og-erik-ertsland-askvik
rss-espen-er-kristen
rss-hel-med-mari
rss-lese-bibelen-sammen