Ամենօրյա խոսք, մարտ 23
Artur Simonyan23 Mar 2022

Ամենօրյա խոսք, մարտ 23

Բայց դու, ով Աստծո մարդ, փախի՛ր սրանցից և հետևի՛ր արդարության, աստվածապաշտության, հավատքի, սիրո, համբերության, հեզության:
Ա Տիմոթեոս 6.11


Նախևառաջ` եկեք տեսնենք, թե ով է Աստծո մարդը:
Աստծո մարդը նա է, ով հետևում է Աստծուն, փափագում կատարել Նրա պատվիրանները և հավիտենականությունն անցկացնել Նրա հետ:
Պողոս առաքյալն ասում է. «Բայց դու, ով Աստծո մարդ, փախի՛ր սրանցից…»: Ինչի՞ց պետք է փախչի Աստծո մարդը:
Այսօր աշխարհն ընկղմված է ատելության, տարբեր տեսակի գայթակղությունների, հանցանքների ու մեղքերի մեջ: Թվում է, թե մարդկությունը ստեղծվել է ոչ թե բարության, սիրո, միմյանց օգնելու և բարձրացնելու համար, այլ պարզապես սեռական վայելքների և այլ ժամանակավոր հաճույքների:
Ինչո՞ւ են մարդիկ օգտագործում ալկոհոլ, թմրադեղեր: Որովհետև ուզում են փախչել իրականությունից և ապրել այն ժամանակավոր հաճույքներով, որ առաջարկում է այս աշխարհը: Բայց Աստծո Խոսքը մեզ առաջնորդում է դեպի իրական կյանքը և խորհուրդ է տալիս՝ փախչելու մեղքից:
Շատերը փախչելու փոխարեն սկսում են պայքարել` կարծելով, թե կարող են հաղթել մեղքին: Սակայն Աստծո Խոսքը մեզ պատվիրում է ոչ թե պայքարել, այլ փախչել: Փախի՛ր, որ չխորտակվես:
Սիրելինե՛ր, եթե ինչ-որ բան ձեզ գայթակղում է, փախե՛ք դրանից, մի՛ նայեք դրան. մի՛ գնացեք այնտեղ, որտեղ գայթակղությունն է: Եվ ոչ միայն փախեք, այլև հետևեք ճիշտ բաների:
Վտանգից փախչողը պետք է ապաստան գտնի ապահով վայրում: Օրինակ` երեխաները, տեսնելով վտանգը, փախչում են իրենց ծնողների մոտ: Մենք էլ, մեղքից փախչելով, պետք է ապաստան գտնենք այնտեղ, որտեղ մեզ առաջնորդում է Աստծո Խոսքը` արդարության, աստվածապաշտության, հավատքի, սիրո, համբերության ու հեզության մեջ:
Իսկապես, մեղք չգործելու համար համբերություն է պետք, ինչպես նաև հեզություն և Հոգու մյուս պտուղները: Ուրեմն, սիրելինե՛ր, փախե՛ք մեղքից և հետևե՛ք Հոգու պտուղներին: Ամե՛ն:

Denne episoden er hentet fra en åpen RSS-feed og er ikke publisert av Podme. Den kan derfor inneholde annonser.

Episoder(649)

Populært innen Religion og åndelighet

rss-nesten-hele-uka-med-lepperod
lydartikler-fra-aftenposten
sektpodden-2
rss-lilli-isabelle
sektledere
andelig-pafyll-hver-tirsdag
rss-losrevet
dokka
rss-det-uforklarlige-med-victoria-skau
rss-normalt-paranormalt
ole-martin-og-einar-leser-bibelen
rss-den-andre-siden
rss-kristen-norge
rss-andelige-tanker-med-camillo
and-vitenskap
bibelen-pa-podkast
rss-paradigmepodden
rss-tro-tvil-og-terapi-2
rss-hel-med-mari
rss-pust-for-livet