Ամենօրյա խոսք, մարտ 24
Artur Simonyan24 Mar 2022

Ամենօրյա խոսք, մարտ 24

Բայց ասում եմ. քանի ժամանակ որ ժառանգը երեխա է, ծառայից ոչինչ տարբերություն չունի, թեև ամեն բանի տեր է:

Գաղատացիներին 4.1

Աստծո Խոսքն ասում է, որ մենք Քրիստոսի ժառանգակիցներն ենք. մենք ժառանգություն ենք ձեռք բերել Քրիստոսի միջոցով և ամեն բանի տեր ենք: Ուստի, իրականում, պետք է օրհնված լինենք:
Օրհնություն ասելով` պետք է հասկանալ ոչ միայն նյութական բարեկեցիկ կյանքը, այլև հոգևոր և շնչավոր օրհնությունները` հոգևոր պարգևները, պտղաբեր հոգևոր ծառայությունը, իմաստությունը, գիտությունը, հանճարը, մտավոր բարձունքների նվաճումը և այլն: Բայց այս ամենը մենք ժառանգում ենք, երբ հասունանում ենք:
Պողոս առաքյալն ասում է. «Երբ որ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի համարում, բայց երբ որ մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի» (Ա Կորնթ. 13.11):
Մենք պետք է թողնենք մանկությունը, այլապես ոչ մի բանի չենք հասնի, որովհետև գրված է. «…որքան ժամանակ որ ժառանգը երեխա է, ծառայից ոչ մի տարբերություն չունի, թեև ամեն բանի տեր է»:
Այսօր շատ մարդիկ տասանորդ և զոհաբերություններ են տալիս` մտածելով, թե հատուցում կստանան, կհարստանան, օրհնված կլինեն, բայց չեն հարստանում, որովհետև դեռ «երեխա են»:
Ես որքան էլ իմ երեխաներին սիրեմ, չեմ կարող նրանց ավտոմեքենա նվիրել, քանի դեռ նրանք փոքր են, որովհետև դա կործանարար կլինի նրանց համար: Այդպես էլ Աստված չի կարող մեզ տալ այն հոգևոր պարգևները և օրհնությունները, քանի դեռ չենք հասունացել:
Հավատացե'ք, երեխայությունը չի գնա մեզնից, եթե մենք չխափանենք «երեխայության բաները»:
Միգուցե դու մեկի հետ վիճել ես կամ քեզ վիրավորել են: Մենք գիտենք, որ երեխաներն են իրար հետ կռվում: Հասունանալ նշանակում է ներսումդ մի գերեզման բացել և այնտեղ թաղել այն ամենը, ինչ կցանկանայիր ասել դիմացինիդ: Մոռացի'ր բոլոր վիրավորանքները, մի' պատասխանիր քեզ վիրավորողներին և կտեսնես, թե ինչպես հասունացար:
Սիրելինե'ր, թողեք մանկությունը և այնպիսի օրհնություններ կստանաք, որ մինչ օրս դեռ չեք ստացել: Ամե'ն:

Denne episoden er hentet fra en åpen RSS-feed og er ikke publisert av Podme. Den kan derfor inneholde annonser.

Episoder(649)

Populært innen Religion og åndelighet

rss-nesten-hele-uka-med-lepperod
lydartikler-fra-aftenposten
sektpodden-2
rss-lilli-isabelle
sektledere
andelig-pafyll-hver-tirsdag
rss-losrevet
dokka
rss-det-uforklarlige-med-victoria-skau
rss-normalt-paranormalt
ole-martin-og-einar-leser-bibelen
rss-den-andre-siden
rss-kristen-norge
rss-andelige-tanker-med-camillo
and-vitenskap
bibelen-pa-podkast
rss-paradigmepodden
rss-tro-tvil-og-terapi-2
rss-hel-med-mari
rss-pust-for-livet