Ամենօրյա խոսք, մարտ 27
Artur Simonyan27 Mar 2022

Ամենօրյա խոսք, մարտ 27

Որովհետև ինչ որ մարդ սերմի, այն էլ կհնձի. իր մարմնի մեջ սերմողը մարմնից ապականություն կհնձի, և հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանք կհնձի: Եվ չձանձրանանք բարին գործելուց…

Գաղատացիներին 6.8,9

Աստծո Խոսքն ասում է, որ մարդը ինչ որ ցանի, դա էլ կհնձի: Մարմնի մեջ ցանես՝ մարմնից կհնձես, հոգու մեջ ցանես՝ հոգուց կհնձես: Եկել է ժամանակը, որ մտածենք, թե որտեղ ենք ավելի շատ ներդրում կատարում:

Գործարար մարդիկ միշտ մտածում են, թե որտեղ ներդնեն իրենց գումարները, որ պտուղ ստանան: Ոչ ոք հետաքրքրված չէ իր գումարները ներդնելու այնպիսի հողում, որը պտուղ չի տալիս:

Մենք շատ անգամ սերմում ենք մարմնի մեջ և մարմնից ապականություն հնձում: Սակայն Աստվածաշունչն ասում է, որ հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանք կհնձի: Հոգու մեջ սերմել նշանակում է ամեն օր կարդալ Աստծո Խոսքը և հարատևել աղոթքներում: Մեր օրը չպետք է եզրափակվի առանց աղոթքի և Աստծո Խոսքի:

Բարեգործությունը նույնպես հոգևոր աշխատանք է: Աստվածաշունչը մեզ հորդորում է, որ չձանձրանանք բարին գործելուց, որովհետև իր ժամանակին պիտի հնձենք:

Հոգու մեջ սերմելով` մենք կլուսավորվենք, արթնություն կապրենք և պտղաբեր կդառնանք: Հավատացած եմ, որ վերջին ժամանակների քրիստոնյան հենց այսպիսին պետք է լինի, որ ոչ միայն ժառանգի Երկինքը, այլև դառնա Քրիստոսի նման և շատ պտուղ բերի Աստծո արքայության համար:

Թող Տերը մեզ լուսավորի, և Նրա փառքը լինի մեզ վրա, որ հարատևենք աղոթքի, Խոսքի և բարեգործության մեջ:

Եղեք օրհնված Տիրոջ զորությամբ: Ամե՛ն:

Denne episoden er hentet fra en åpen RSS-feed og er ikke publisert av Podme. Den kan derfor inneholde annonser.

Episoder(649)

Populært innen Religion og åndelighet

rss-nesten-hele-uka-med-lepperod
lydartikler-fra-aftenposten
sektpodden-2
rss-lilli-isabelle
sektledere
andelig-pafyll-hver-tirsdag
rss-losrevet
dokka
rss-det-uforklarlige-med-victoria-skau
rss-normalt-paranormalt
ole-martin-og-einar-leser-bibelen
rss-den-andre-siden
rss-kristen-norge
rss-andelige-tanker-med-camillo
and-vitenskap
bibelen-pa-podkast
rss-paradigmepodden
rss-tro-tvil-og-terapi-2
rss-hel-med-mari
rss-pust-for-livet