Ամենօրյա խոսք, մայիսի 25
Artur Simonyan25 Mai 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 25

Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին` մկրտվեցին. և այն օրը երեք հազարի չափ հոգի ավելացան: Եվ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը և հաղորդությանը և հացի կտրելուն և աղոթքներին: Գործք. 2.41,42 Այս խոսքը մեզ հայտնում է, թե ինչպիսին էր առաջին դարի եկեղեցին: Գրված է, որ Պետրոսի խոսքը լսելուց հետո մեկ օրում երեք հազարի չափ մարդիկ ավելացան եկեղեցում: Եվ հետաքրքիրն այն է, որ եկեղեցին կարողանում էր պահել այդքան մարդկանց: Այսօր շատ մարկետոլոգների և մենեջմենտով զբաղվողների հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես էր առաքյալներին հաջողվում հազարավոր հավատարիմ հետևորդներ ունենալ՝ առանց հատուկ կրթություն ստանալու: Նրանք չեն հասկանում, որ զորությունն Աստծո և Նրա Խոսքի մեջ է. ոչ թե հովիվն է պահում մարդկանց, այլ Աստված: Պողոս առաքյալը բացում է գաղտնիքը. «…նրանք հետևում էին առաքյալների վարդապետությանը և հաղորդությանը և հացի կտրելուն և աղոթքներին»: Աստված նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նրա Խոսքը չի փոփոխվում, ուստի եկեղեցին նույնպես պետք է անփոփոխ լինի: Ինչպես առաջին դարի եկեղեցու անդամները, այնպես էլ մենք պետք է հետևենք առաքյալների վարդապետությանը, այսինքն՝ լսենք և կատարենք Աստծո Խոսքը, մասնակցենք սուրբ հաղորդությանը, շփվենք եկեղեցու անդամների և ծառայողների հետ ու աղոթքների մեջ լինենք: Այդ ժամանակ եկեղեցին զորավոր կլինի: Սիրելի'ս, ընդունի'ր այսօրվա խոսքը և հաստատվի'ր եկեղեցում: Ամե'ն:

Denne episoden er hentet fra en åpen RSS-feed og er ikke publisert av Podme. Den kan derfor inneholde annonser.

Episoder(649)

Populært innen Religion og åndelighet

rss-nesten-hele-uka-med-lepperod
lydartikler-fra-aftenposten
rss-lilli-isabelle
sektpodden-2
sektledere
andelig-pafyll-hver-tirsdag
dokka
rss-losrevet
rss-det-uforklarlige-med-victoria-skau
ole-martin-og-einar-leser-bibelen
rss-normalt-paranormalt
rss-andelige-tanker-med-camillo
rss-paradigmepodden
rss-kristen-norge
rss-den-andre-siden
rss-espen-er-kristen
rss-tro-tvil-og-terapi-2
bibelen-pa-podkast
rss-pust-for-livet
and-vitenskap