Ամենօրյա խոսք, մայիսի 27
Artur Simonyan27 Mai 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 27

Անիրավություն գործողը թող էլ անիրավանա, և կեղտոտը թող էլ կեղտոտվի, և արդարը թող էլ արդարանա, և սուրբը թող էլ սրբվի: Եվ ահա շուտով գալիս եմ, և Իմ վարձքն Ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ, ինչպես իր գործը կլինի:

Հայտնություն 22.11,12

Հիսուս Քրիստոսի այս խոսքերը վերաբերում են ինչպես վերջին ժամանակների եկեղեցուն, այնպես էլ յուրաքանչյուր մարդու: Մեր խոսքերով ասած՝ Հիսուսն այլևս ոչ ոքի չի համոզելու, որ հարկավոր է սրբվել. եկել է պատասխանատվության ժամը, և յուրաքանչյուր մարդ պետք է ընտրություն կատարի, թե ինչպիսի կյանքով է ուզում ապրել` սուրբ, թե պիղծ:

Աստված արդեն ամեն ինչ արել է, որպեսզի մենք Երկինք գնանք: Նա տվել է Իր միածին Որդուն, որպեսզի ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Այժմ ամեն մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը:

Աստվածաշունչն ասում է. «Անիրավություն գործողը թող էլ անիրավանա, և կեղտոտը թող էլ կեղտոտվի, և արդարը թող էլ արդարանա, և սուրբը թող էլ սրբվի»:

Մենք իրականում շատ քիչ ժամանակ ունենք այս երկրի վրա ապրելու, և շուտով տեսնելու ենք Տիրոջը: Ուստի, շատ կարևոր է, որ սրբենք մեր անձերը և պատրաստվենք Տիրոջ առջև պատվով կանգնելու:

Շատ մարդիկ մեղքեր են գործում և մտածում են, թե ոչինչ էլ չի լինի: Սակայն Հիսուսը զգուշացնում է. «Եվ ահա շուտով գալիս եմ, և Իմ վարձքն Ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ, ինչպես իր գործը կլինի»:

Հետաքրքիրն այն է, որ երբ մեղք ենք գործում, այլևս չենք կարողանում կանգ առնել, և անօրենությունը գնալով շատանում է մեր կյանքում: Թմրամոլը օր օրի ավելի է ընկղմվում թմրամոլության մեջ, հարբեցողը` հարբեցողության, շնացողը` շնության և այլն: Աստծո Խոսքն ասում է, որ այդպես էլ թող սուրբը ավելի ու ավելի սրբվի:

Սիրելինե'ր, Տիրոջ գալուստը մոտ է: Եկեք այնպես ապրենք, որ համարձակ կարողանանք ասել. «Ամեն: Ե'կ, Տե'ր Հիսուս»:

Denne episoden er hentet fra en åpen RSS-feed og er ikke publisert av Podme. Den kan derfor inneholde annonser.

Episoder(649)

Populært innen Religion og åndelighet

rss-nesten-hele-uka-med-lepperod
lydartikler-fra-aftenposten
rss-lilli-isabelle
sektpodden-2
sektledere
andelig-pafyll-hver-tirsdag
dokka
rss-losrevet
rss-det-uforklarlige-med-victoria-skau
ole-martin-og-einar-leser-bibelen
rss-normalt-paranormalt
rss-andelige-tanker-med-camillo
rss-paradigmepodden
rss-kristen-norge
rss-den-andre-siden
rss-espen-er-kristen
rss-tro-tvil-og-terapi-2
bibelen-pa-podkast
rss-pust-for-livet
and-vitenskap