Ամենօրյա խոսք, մայիսի 29
Artur Simonyan29 Mai 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 29

Ձեզ հալածողներին օրհնեցե'ք. օրհնեցե'ք և մի' անիծեք: Ուրախացողների հետ ուրախացե'ք, և լացողների հետ լացե'ք:
Հռոմեացիներին 12.14,15

Մենք օրհնված կյանք ենք ունենում, երբ պահում ենք Տիրոջ պատվիրանները: Անցել են այն ժամանակները, երբ ասվում էր` աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ: Քրիստոսը մեզ նոր պատվիրան տվեց. «Ձեզ հալածողներին օրհնեցե'ք. օրհնեցե'ք և մի' անիծեք»:

Սիրելինե'ր, ի՞նչ օգուտ, եթե մեզ սիրողներին սիրենք: Երբ մեկը ձեզ հալածում է, օրհնե'ք նրան: Բարկությանը տեղ մի' տվեք ձեր սրտում, որովհետև կսկսեք ատել, իսկ ատելությունը նման է կրակի: Աստծո Խոսքն ասում է, որ հնարավոր չէ կրակը պահել սրտի մեջ և չայրվել:

Ատելությունն առաջին հերթին ձեզ է տանջում, ոչ թե ուրիշներին: Աղոթե'ք ձեզ հալածողների համար, օրհնե'ք նրանց, և կազատվեք տանջանքից:

Գրված է. «...Ուրախացողների հետ ուրախացե'ք, և լացողների հետ լացե'ք»: Շատ անգամ մարդիկ կրոնական երևալու համար ծայրահեղությունների մեջ են ընկնում: Նրանք չեն կարողանում ուրախանալ ուրախացողների հետ՝ մտածելով, թե դա աշխարհիկ մարդկանց է բնորոշ: Նրանք գնում են ուրախացողների մոտ և սկսում են տխուր բաներից խոսել:

Սիրելինե'ր, տխրությունը հոգևոր լինելու չափանիշ չէ: Հոգևոր մարդը նա է, ով կարողանում է աղ և լույս լինել այս աշխարհում: Այնպես որ, ուրախացողների հետ ուրախացե'ք, իսկ լացողների հետ լացե'ք:

Մի անգամ իմ ծանոթներից մեկի հարազատը մահացել էր, իսկ նա փորձում էր ուրախ լինել և բոլորին ասում էր. «Փառք Աստծուն, նա գնաց Աստծո մոտ»:

Պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել: Ավետարանում գրված է, որ Ստեփանոսի համար մարդիկ սուգ պահեցին. նրանք լաց էին լինում: Եկեք կատարենք Աստծո Խոսքը: Սիրենք և օրհնենք մեզ հալածողներին, ուրախացողների հետ ուրախանանք, և լացողների հետ լացենք:

Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Denne episoden er hentet fra en åpen RSS-feed og er ikke publisert av Podme. Den kan derfor inneholde annonser.

Episoder(649)

Populært innen Religion og åndelighet

rss-nesten-hele-uka-med-lepperod
lydartikler-fra-aftenposten
rss-lilli-isabelle
sektpodden-2
sektledere
andelig-pafyll-hver-tirsdag
dokka
rss-losrevet
rss-det-uforklarlige-med-victoria-skau
ole-martin-og-einar-leser-bibelen
rss-normalt-paranormalt
rss-andelige-tanker-med-camillo
rss-paradigmepodden
rss-kristen-norge
rss-den-andre-siden
rss-espen-er-kristen
rss-tro-tvil-og-terapi-2
bibelen-pa-podkast
rss-pust-for-livet
and-vitenskap