Ամենօրյա խոսք, մայիսի 15
Artur Simonyan15 Maj 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 15

Եվ Աստված օրհնեց յոթերորդ օրը, և սրբեց նրան, որովհետև նրանում հանգստացավ Իր բոլոր գործերից:

Ծննդոց 2.3

Օրենքը Աստծո ժողովրդին պատվիրում է պահել յոթերորդ օրը: Սա կարևոր պատվիրան է, որը մենք հաճախ անտեսում ենք:

Շատ անգամ մենք չենք կարողանում պահել յոթերորդ օրը, որովհետև շտապում ենք աշխատանքի կամ ինչ-որ գործեր ունենք, որոնք ավելի ենք կարևորում, քան Աստծո պատվիրանը: Սակայն այդպես վարվելով՝ մենք շատ շուտ կհոգնենք և չենք կարող մեր գործերն առաջ տանել:

Յոթերորդ օրը պատկանում է Աստծուն: Դա պետք է լինի հանգստի, եկեղեցի գնալու, Աստծո հետ հաղորդակցվելու և վերականգնվելու օր: Այդ ժամանակ մեր կյանքում կտեսնենք Տիրոջ զորությունը և գերբնական օրհնությունները:

Սատանան մարդուն անկման տանելուց առաջ նրանից գողանում է յոթերորդ օրը: Կորցնելով այդ օրը՝ մարդը, իրականում, կորցնում է ամեն բան: Երբ նա հանգստի օր չի ունենում, մշտապես ապրում է ծառայության լծի տակ:

Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսից դուրս գալուց հետո այլևս գերության մեջ չէր ապրում: Պատճառն այն էր, որ նրանք պահում էին յոթերորդ օրը: Կար ժամանակ, երբ ճորտությունն այնքան էլ վատ բան չէր: Մարդիկ գնում էին Հռոմ, ապրում լավ տներում, ուտում լավ կերակուր և ծառայում իրենց տանտիրոջը` խնամելով նրա երեխաներին կամ զբաղվելով տնային գործերով: Սակայն հրեաներին գործի չէին վերցնում, քանի որ նրանք յոթերորդ օրը չէին աշխատում: Ճիշտ է, նրանց կյանքը հեշտ չէր, բայց նրանք ճորտ չէին դառնում: Աստծո օրենքը մի մեծ ժողովրդի փրկում էր ճորտությունից:

Սիրելինե'ր, եկեք սուրբ պահենք յոթերորդ օրը. վեց օր աշխատենք, իսկ յոթերորդ օրը տանք Տիրոջը: Եթե այդպես վարվենք, երբեք ճորտ չենք լինի, այլ միշտ բարձունքի վրա կապրենք:

Ունեցե'ք հանգստի օր, ձեր ընտանիքի հետ գնացե'ք եկեղեցի և պաշտե'ք Տիրոջը, որպեսզի վերականգնված և սուրբ կյանք ունենաք:

Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
sektledare
rss-borgvattnets-hemligheter
bathina-en-podcast
rss-historiens-mysterier
rss-alternativ-historia
sa-in-i-sjalen
det-sista-mysteriet
rss-patos
rysarstunden
rss-universums-hemligheter
rss-basta-livet
rss-activation-podcast
rss-sjalsligt-avkladd
rss-hogmod
rss-fraga-stjarnorna
rss-manniskan
spokhistorier
skillnadens-av-sara-backmo
mediumpodden-vivi-camilla