Ամենօրյա խոսք, մայիսի 16
Artur Simonyan16 Maj 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 16

Փառք և պատիվ և խաղաղություն ամեն բարի գործողին, առաջ հրեային և հետո հույնին:

Հռոմեացիներին 2.10

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում մեծ բաների հասնելու ձգտում ունի: Բոլորն էլ ինչ-որ չափով ցանկանում են հասնել փառքի ու պատվի: Երեխաներն ամեն բան անում են, որ գովասանքի արժանանան իրենց ծնողների կողմից, հասուն մարդիկ` պետությունից կամ հասարակությունից, ծերերը` իրենց զավակներից կամ թոռներից:

Շատ անգամ միմյանց դեմ չարիք գործելով՝ մենք ուզում ենք ինչ-որ բանի հասնել, բայց ոչ մի բանի էլ չենք հասնի, որովհետև փառքի և պատվի հասնելու ճանապարհը բարի գործելն է:

Բարություն արեք թե' տանը, թե' դրսում: Ամեն ժամանակ հիշե'ք բարի սամարացու առակը, և դուք էլ բարի եղեք: Նմանվե'ք Հիսուս Քրիստոսին, որովհետև Նա բարի էր:

Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
sektledare
rss-borgvattnets-hemligheter
bathina-en-podcast
rss-historiens-mysterier
rss-alternativ-historia
sa-in-i-sjalen
det-sista-mysteriet
rss-patos
rysarstunden
rss-universums-hemligheter
rss-basta-livet
rss-activation-podcast
rss-sjalsligt-avkladd
rss-hogmod
rss-fraga-stjarnorna
rss-manniskan
spokhistorier
skillnadens-av-sara-backmo
mediumpodden-vivi-camilla