Ամենօրյա խոսք, մայիսի 17
Artur Simonyan17 Maj 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 17

Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է. միայն հիմարները կանարգեն իմաստությունը և խրատը:

Առակաց 1.7

Աստծո Խոսքը մեզ հրաշալի հայտնություն է տալիս. իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, այսինքն` չարը ատելը: Աշխարհի բոլոր դժբախտությունների պատճառը մեղքերն ու հանցանքներն են: Մենք մեղք ենք գործում, որովհետև Աստծուց չենք վախենում և չարը չենք ատում: Եթե չարը ատենք, երբեք մեղք չենք գործի:

Մարդիկ մեղք են գործում ոչ թե ստիպողաբար, այլ կամավոր: Քրիստոսն աշխարհ եկավ և չարը ատեց: Նա մեզ առաջնորդում է՝ քայլելու այդ նույն ճանապարհով: Մենք ենք որոշում՝ հետևել Նրան, թե ոչ:

Մեղքից հետո գալիս է մահը, որովհետև մեղքի վարձքը մահն է, իսկ ֆիզիկական մահին հաջորդում է հավիտենական մահը:

Այսօր մենք ապրում ենք հումանիզմով լցված աշխարհում, որտեղ նույնիսկ ամենասարսափելի մեղքը կարող է մեղք չհամարվել, այլ պարզապես կոչվել` սխալ: Մինչդեռ մենք պետք է գիտակցենք, որ օրերից մի օր կանգնելու ենք Տիրոջ առջև և պատասխան ենք տալու մեր բոլոր հայտնի և ծածուկ գործերի համար: Միայն Քրիստոսի արյունը կարող է մաքրել մեղքից, իսկ մեղք չգործելու համար պետք է ատել չարը և լցվել իմաստությամբ:

Հիմարները կանարգեն իմաստությունն ու խրատը: Ինչպես Պողոս առաքյալն էր աղոթում, որ Աստծո իմաստության և հայտնության հոգին լինի եկեղեցու վրա, այնպես էլ մենք պետք է աղոթենք, որ լցվենք իմաստության հոգով և մեղք չգործենք, ոչ թե գործելուց հետո զղջանք ու ապաշխարենք:

Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
rss-borgvattnets-hemligheter
sektledare
bathina-en-podcast
rss-historiens-mysterier
sa-in-i-sjalen
rss-alternativ-historia
det-sista-mysteriet
rss-universums-hemligheter
rss-patos
rysarstunden
rss-basta-livet
rss-activation-podcast
rss-sjalsligt-avkladd
rss-hogmod
rss-manniskan
spokhistorier
mediumpodden-vivi-camilla
rss-fraga-stjarnorna
rss-markliga-handelser-i-sverige