Ամենօրյա խոսք, մայիսի 19
Artur Simonyan19 Maj 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 19

Որովհետև Տերն է Հոգին, որտեղ որ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատություն:
Բ Կորնթացիներին 3.17

Սիրելինե'ր, մենք կանչված ենք ազատության մեջ ապրելու: Սակայն ազատությունը հարաբերական հասկացություն է: Մեկի համար ազատությունը ազատ հագնվելն է, մյուսի համար` խոտերի մեջ պառկած ինչ-որ բան խմելը, երրորդի համար` ազատ խոսելը կամ ծնողներից անկախ ապրելը: Շատ երիտասարդներ կարծում են, որ եթե իրենք ժամանակակից են հագնվում, ուրեմն կարող են արհամարհել մեծերին և իրենց կարծիքն առաջ տանել:

Ի՞նչ է նշանակում ազատություն: Ինչի՞ց ենք ուզում ազատ լինել: Իրականում, ազատ մարդը նա է, ով ազատ է մեղքից: Ի՞նչ օգուտ, եթե ուզածդ անես, բայց մեղքերով կապված լինես և հոգու ազատություն չունենաս:

Աստվածաշունչն ասում է. «… որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը»:
Սուրբ Հոգին եկավ, որպեսզի մեզ ազատություն բերի: Աստված փրկեց մեզ «հավաբնից» և արծվի կյանք պարգևեց, որպեսզի ազատ սավառնենք` կախված լինելով ոչ թե միմյանց կարծիքից, այլ Աստծո կամքից:

Եթե ուզում ենք իսկապես ազատ լինել, պետք է լցվենք Տիրոջ Հոգով, ազատվենք ամեն տեսակի մեղքերից ու հանցանքներից, կախված լինենք ոչ թե ամբոխի կարծիքից, այլ ունենանք մեր կարծիքը, հատկապես՝ Աստծուն հետևելու և Նրա հետ հաղորդակցվելու հարցում:

Ապրե'ք որպես անհատներ: Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
sektledare
rss-borgvattnets-hemligheter
bathina-en-podcast
rss-historiens-mysterier
rss-alternativ-historia
sa-in-i-sjalen
det-sista-mysteriet
rss-patos
rysarstunden
rss-universums-hemligheter
rss-basta-livet
rss-activation-podcast
rss-sjalsligt-avkladd
rss-hogmod
rss-fraga-stjarnorna
rss-manniskan
spokhistorier
skillnadens-av-sara-backmo
mediumpodden-vivi-camilla