Ամենօրյա խոսք, մայիսի 26
Artur Simonyan26 Maj 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 26

Որովհետև պատերազմդ խոհեմությամբ կանես, և հաջողությունը խորհրդականների շատությունով կլինի:

Առակաց 24.6

Պատերազմ ասելով՝ մենք, սովորաբար, հասկանում ենք հարձակում, ագրեսիա, հակառակություն, բայց Աստծո Խոսքն ասում է. «… պատերազմդ խոհեմությամբ կանես»: Միգուցե դուք երբևիցե չեք լսել այդպիսի պատերազմի մասին: Նայե'ք Հիսուս Քրիստոսի կյանքին: Դուք կարող եք օրինակ վերցնել Նրանից, որովհետև Նա, իրականում, խոհեմությամբ հաղթեց Իր պատերազմը:
Մենք շատ ենք մտածում հաջողության մասին, երազում ենք հաջողակ մարդիկ լինել: Աստվածաշունչը մի գաղտնիք է բացահայտում: Գրված է. «...հաջողությունը խորհրդականների շատությունով կլինի»:

Այսօրվա կյանքը մարդկանց ստիպում է մեկուսանալ: Միգուցե հասարակության մեջ, աշխատանքի վայրում մենք մեկուսացած չենք, բայց երբ տուն ենք գնում, ձգտում ենք մեկուսանալու: Երեխաներն իրենց ժամանակն անցկացնում են համակարգչի առջև, մեծահասակները` հեռուստացույցի: Սակայն այսպես Տիրոջ իմաստությունը չի կարող դրսևորվել աշխարհում, որովհետև մեկուսացման մեջ իմաստություն չկա:
Իմաստությունը ստանում ենք Սուրբ Հոգու միջոցով, երբ ուսումնասիրում ենք Աստծո Խոսքը և հաղորդակցվում Աստծո և մարդկանց հետ: Սատանան ուզում է իմաստությունը խլել Աստծո ժողովրդից, բայց Տերն ուզում է ավելացնել: Որքան շատ շփվենք Աստծո և մարդկանց հետ, այնքան մեր իմաստությունը կավելանա, որովհետև «...հաջողությունը խորհրդականների շատությունով կլինի»:

Սիրելինե'ր, հաջողություն եմ մաղթում ձեզ: Ունեցե'ք խորհրդականների շատություն, շփվե'ք ձեր ընտանիքի անդամների, ընկերների, ծանոթների հետ, ձեզ շրջապատե'ք այնպիսի մարդկանցով, ովքեր իսկապես մտածում են ձեր մասին և կարող են ճիշտ խորհուրդ տալ ձեզ: Մի' մեկուսացեք և մի' փորձեք միայնակ լուծել ձեր խնդիրները: Այդ ժամանակ դուք հաջողակ կլինեք: Եվ մի' մոռացեք հետևել Հիսուսի օրինակին՝ խոհեմությամբ հաղթել ձեր պատերազմները:
Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
sektledare
rss-borgvattnets-hemligheter
bathina-en-podcast
rss-historiens-mysterier
rss-alternativ-historia
sa-in-i-sjalen
det-sista-mysteriet
rss-patos
rysarstunden
rss-universums-hemligheter
rss-basta-livet
rss-activation-podcast
rss-sjalsligt-avkladd
rss-hogmod
rss-fraga-stjarnorna
rss-manniskan
spokhistorier
skillnadens-av-sara-backmo
mediumpodden-vivi-camilla