Ամենօրյա խոսք, մայիսի 28
Artur Simonyan28 Maj 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 28

Որովհետև անօրենության խորհուրդը արդեն զորանում է. միայն թե մինչև որ մեջտեղից վեր առնվի այժմ խափանողը:

Բ Թեսաղոնիկեցիների 2.7

Մենք ապրում ենք վերջին ժամանակներում, և Պողոս առաքյալի այս խոսքերը արդիական են մեզ համար: Խորհուրդ կտամ, որ Թեսաղոնիկեցիներին ուղղված թուղթն ամբողջությամբ կարդաք և տեսնեք, թե ինչ հզոր խոսքեր են գրված վերջին օրերի մասին:

Պողոս առաքյալը գրում է, որ անօրենության խորհուրդն արդեն զորանում է: Իսկապես, երբևիցե այսքան անօրենություն չի եղել, որքան մեր ժամանակներում: Սակայն անօրենության խորհուրդը չի կարող լիարժեք դրսևորվել, մինչև մեջտեղից չվերցրվի խափանողը:

Ո՞վ է խափանողը: Ի՞նչն է խանգարում անօրենությանը: Չէ՞ որ Տիրոջ եկեղեցին, Տիրոջ արյան զորությունը: Երբ եկեղեցին վերցվի աշխարհից, հակաքրիստոսը լիովին կարող է կատարել իր գործը:

Աստծո ժողովուրդը հակառակվում է անօրենությանը: Այդ պատճառով էլ սատանան ատում է հավատացյալներին: Սակայն Աստծո Խոսքն ասում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ»:

Սիրելինե'րս, անօրենության խորհուրդն իրականում զորանում է, բայց դուք զինվեք Աստծո Խոսքով, սրբությամբ և Սուրբ Հոգու խորհուրդներով:

Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
bathina-en-podcast
rss-historiens-mysterier
rss-borgvattnets-hemligheter
rss-basta-livet
sektledare
rss-bajen-idag
sa-in-i-sjalen
rss-alternativ-historia
rss-universums-hemligheter
rss-manniskan
juridikpodden
rss-markliga-handelser-i-sverige
mediumpodden-vivi-camilla
rss-uppvaknandet-podcast
rss-sjalsligt-avkladd
rss-patos
det-sista-mysteriet
rss-den-andra-doden
skrackstunden