Ամենօրյա խոսք, մարտ 13
Artur Simonyan13 Mars 2022

Ամենօրյա խոսք, մարտ 13

Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որ վախենում են Նրանից. և Իր ուխտը սովորեցնում է նրանց:

Սաղմոս 25.14

Չկա մի հավատացյալ, որ չցանկանա մտերիմ լինել Տիրոջ հետ: Աստծո Խոսքն ասում է, որ Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, ովքեր վախենում են Նրանից: Այսպիսով, 11-րդ օրհնությունը մեզ տանում է Աստծո հետ հանդիպման և մտերմության:

Ադամը Եդեմի պարտեզում մտերմություն ուներ Աստծո հետ: Գրված է, որ օրվա հով ժամանակ Աստված պարտեզում ման էր գալիս: Ի¯նչ հրաշալի տեսարան. ամենակարող և հզոր Աստված գալիս էր՝ զբոսնելու Ադամի հետ…

Սակայն օրերից մի օր Ադամն այդ մտերմությունը կորցրեց Աստծո Խոսքին չհնազանդվելու պատճառով. նա կերավ արգելված պտուղը: Գալով պարտեզ` Աստված Ադամին չտեսավ և նրան կանչեց. «Ադա'մ, ո՞ւր ես»: Մի՞թե Աստված չգիտեր, թե Ադամը որ թփի տակ էր թաքնված: Իհարկե` գիտեր: Պարզապես այդ հարցով Նա ցույց տվեց, որ փնտրում էր առաջվա Ադամին՝ Իր ստեղծած Ադամին, ոչ թե նրան, ով մեղանչել էր Իր դեմ:

Ադամը դուրս եկավ թաքստոցից և սկսեց արդարանալ, թե կինն էր իրեն դրդել այդ քայլին: Եվ, ինչպես գիտենք, երկուսն էլ` Ադամն ու իր կինը, արտաքսվեցին Եդեմի պարտեզից, որովհետև չապաշխարեցին իրենց սրտում, այլ նույնիսկ Աստծուն փորձեցին մեղադրել իրենց արարքի համար:

Այսօր Աստված վերականգնում է Իր ուխտը Իրենից վախեցողների հետ: Եթե դու Տիրոջից երկյուղ ունես, Նրա մտերմությունը քեզ հետ կլինի: Դու ամեն վայրկյան կզգաս Նրա ներկայությունը, Նա քեզ հետ կլինի և Իր ուխտը կսովորեցնի քեզ: Այդ ժամանակ չես սայթաքի, և ոտքդ քարին չի դիպչի:

Սիրելինե'ր, մենք այսօր ավելի քան երբևէ ունենք Աստծո մտերմության և Նրա հայտնությունների կարիքը, որպեսզի պաշտպանված լինենք չարից ու փորձանքից: Երբեք մի' կորցրեք Տիրոջ երկյուղը: Այնպես ապրեք, որ երկինքը ժառանգեք, և երբ կանգնեք Աստծո առջև, չամաչեք նայել Նրա աչքերի մեջ, այլ Աստծո բարեկամներ կոչվեք և հավիտյան վայելեք Նրա մտերմությունը: Ամե'ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
rss-historiens-mysterier
bathina-en-podcast
rss-borgvattnets-hemligheter
sektledare
rss-alternativ-historia
rss-universums-hemligheter
rss-bajen-idag
sa-in-i-sjalen
rss-basta-livet
rss-patos
rysarstunden
det-sista-mysteriet
rss-manniskan
rss-markliga-handelser-i-sverige
rss-activation-podcast
rss-sjalsligt-avkladd
rss-hogmod
spokhistorier
mediumpodden-vivi-camilla