Ամենօրյա խոսք, մարտ 21
Artur Simonyan21 Mars 2022

Ամենօրյա խոսք, մարտ 21

Բարի է Տերը, ամրոց է նեղության օրում. և Նա ճանաչում է Իրեն ապավինողներին:

Նաում 1.7

Այստեղ երեք կարևոր բան է նշվում՝ բարի է Տերը, ամրոց է նեղության օրում, և Նա ճանաչում է Իրեն ապավինողներին:

Նաումի գիրքն սկսվում է այն խոսքերով, որ Տերը չի հանդուրժում չարությունը և պատժում է մեղավորին: Կարդալով այս խոսքերը՝ մտածում ես, թե որքան խիստ է Աստված: Բայց երբ հասնում ես յոթերորդ խոսքին, հակառակ պատկերն է բացվում, և տեսնում ես, որ Տերը բարի է. Նա ամրոց է նեղության օրում:

Ամեն մեկս էլ ունենք Տիրոջ բարության կարիքը: Ինչպես մենք ենք ցանկանում բարություն անել ինչ-որ մեկին, այնպես էլ Տերն է ցանկանում բարություն անել մեզ: Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր երազում են շատ գումարներ ունենալ՝ ուրիշներին օգնելու, ինչ-որ մեկի պարտքը վճարելու, ինչ-որ մեկի կյանքը բարելավելու համար: Եթե մենք, լինելով չար, բարի ցանկություններ ունենք, որքան ավելի Տերը, որ բարի է և հոգում է Իր ժողովրդի մասին:

Սիրելի՛ս, եթե այսօր նեղության մեջ ես և ելք ես փնտրում այդ իրավիճակից դուրս գալու համար, պարզապես խաղաղվի՛ր և հույսդ դի՛ր Տիրոջ վրա, որովհետև Նա ամրոց է նեղության օրում:

Միգուցե շատ փորձեր ես արել, բայց ոչինչ չի ստացվել. դու չես զգացել, որ Տերը ամրոց է քեզ համար: Ես քեզ խորհուրդ կտամ՝ շարունակի՛ր վստահել Նրան: Հավատա՛, որ Նա միշտ էլ կանգնած է եղել քո կողքին: Եթե Նա քո կողքին չլիներ, միգուցե ամեն ինչ ավելի վատ լիներ:

Ինչ նեղություն էլ լինի` ընտանեկան, կենցաղային, հոգևոր, իմացի՛ր, որ Տերն Իր հրեշտակների հետ ամրոցի նման պաշտպանում է քեզ: Եթե հույսդ դնես ոչ թե Տիրոջ, այլ մարդու վրա, կզրկվես այդ պաշտպանությունից:

Աստծո Խոսքն ասում է, որ Աստված ճանաչում է Իրեն ապավինողներին: Եթե չապավինեք Տիրոջը, չեք ճանաչվի Նրա կողմից: Նա ճանաչում է միայն նրանց, ովքեր ապավինում են Իրեն: Ես խոսում եմ ոչ թե Քրիստոսին որպես Տեր դավանելու, այլ՝ ամեն րոպե, ամեն վայրկյան, ամեն իրավիճակում Նրան ապավինելու մասին:

Ապավինի՛ր Տիրոջը և կտեսնես Նրա բարությունն ու պաշտպանությունը: Միգուցե Նրան ապավինում ես միայն որոշ հարցերում, բայց ոչ բոլոր: Սովորի՛ր ամեն ինչում ապավինել Տիրոջը: Ամե՛ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
bathina-en-podcast
sektledare
rss-historiens-mysterier
rss-alternativ-historia
rss-borgvattnets-hemligheter
rss-universums-hemligheter
rss-bajen-idag
sa-in-i-sjalen
rss-basta-livet
rysarstunden
rss-patos
det-sista-mysteriet
rss-manniskan
rss-activation-podcast
rss-sjalsligt-avkladd
rss-markliga-handelser-i-sverige
spokhistorier
rss-hogmod
andliga-klubben-2