Ամենօրյա խոսք, մարտ 22
Artur Simonyan22 Mars 2022

Ամենօրյա խոսք, մարտ 22

Ահա երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է, ուրեմն Ամենակարողի խրատը մի՛ մերժիր: Որովհետև Նա խոցում է, և փաթաթում էլ է. Նա զարկում է, և Նրա ձեռքը բժշկում էլ է:

Հոբ 5.17,18

Սիրելինե՛ր, Աստված այսօր սրտումս մի մխիթարական խոսք է դրել, որի կարիքը, ինչպես զգում եմ, ունեն շատերը: Գրված է, որ երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է: Ես չեմ խոսում աշխարհի նեղությունների ու դժվարությունների մասին, այլ` Տիրոջ խրատների:

Եթե դու սոցիալական վատ վիճակում ես կամ այլ խնդիրներ ունես, մի՛ կարծիր, թե դա Տիրոջ խրատն է: Ինչ վիճակում էլ լինես, փառաբանի՛ր Աստծուն:
Բայց եթե զգում ես, որ քո փորձություններն ու նեղությունները հոգևոր ծագում ունեն, և դու հոգևոր անապատով ես անցնում, իմացի՛ր, որ Տերը խրատում է քեզ: Մի՛ մերժիր Տիրոջ խրատը. Նա խոցում է, և Նրա ձեռքն էլ բժշկում է:

Ինչո՞ւ է գրված. «Երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է»: Որովհետև խրատից հետո Տերը նրան կբարձրացնի նոր մակարդակի վրա:

Առանց խրատի` Նա չի կարող մեզ բարձրացնել: Ուստի ավելի լավ է մի քիչ համբերել դժվարություններին` գիտակցելով, որ դրանից հետո ավելի իմաստուն կդառնանք, ավելի շատ բան կհասկանանք և ավելի օրհնված կլինենք:

Օրհնված մարդը նա է, ով կարող է օրհնել և օգնել ուրիշներին: Մենք խրատվում ենք ոչ միայն մեզ համար, այլև ուրիշների, որպեսզի նրանց էլ ճիշտ ճանապարհին կանգնեցնենք:

Այսպիսով՝ Նա խոցում է, և փաթաթում էլ է. Նա զարկում է, և Նրա ձեռքը բժշկում էլ է: Անհնար է, որ Նա քեզ միայնակ ու անօգնական թողնի: Նրա զորավոր ձեռքը կփաթաթի վերքերդ, կբժշկի և կբարձրացնի քեզ, որպեսզի դու էլ կարողանաս օգնել, սփոփել և մխիթարել ուրիշներին:

Աստվածաշունչն ասում է, որ մենք նման ենք կավի, և Աստված բրուտի նման ձևավորում է մեզ՝ սարքելով այնպիսի անոթներ, որոնք օգտակար կլինեն թե՛ Իր համար, թե՛ մարդկանց:

Մխիթարվի՛ր Տիրոջով և հավատա՛, որ Նա քեզ շատ կբարձրացնի: Ամե՛ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
bathina-en-podcast
sektledare
rss-historiens-mysterier
rss-alternativ-historia
rss-borgvattnets-hemligheter
rss-universums-hemligheter
rss-bajen-idag
sa-in-i-sjalen
rss-basta-livet
rysarstunden
rss-patos
det-sista-mysteriet
rss-manniskan
rss-activation-podcast
rss-sjalsligt-avkladd
rss-markliga-handelser-i-sverige
spokhistorier
rss-hogmod
andliga-klubben-2