Ամենօրյա խոսք, մարտ 28
Artur Simonyan28 Mars 2022

Ամենօրյա խոսք, մարտ 28

Եվ կույրերին պիտի ման տամ իրենց չիմացած ճանապարհով, նրանց չիմացած շավիղներով առաջնորդելու եմ նրանց. նրանց առաջ խավարը լույս եմ դարձնելու, դարուփոսերը` հավասար, այս բաները պիտի անեմ սրանց, և նրանց պիտի չթողնեմ:

Եսայի 42.16

Եսային մարգարեանում է ինչպես ֆիզիկապես կույրերի, այնպես էլ հոգևոր կույրերի մասին, որ Աստված նրանց առաջնորդելու է իրենց չիմացած ճանապարհներով և շավիղներով: Հավատացած եմ, որ այստեղ խոսվում է հոգևոր կյանքի և ճանապարհների մասին:

Հիշում եմ, որ իմ ապաշխարությունից հետո սկսեցի լսել և հասկանալ այնպիսի բաներ, որ նախկինում չգիտեի: Սա հենց այն է, ինչ ասում է մարգարեն. «…նրանց առաջ խավարը լույս եմ դարձնելու, դարուփոսերը` հավասար..»:

Սիրելինե՛ր, հավատացե՛ք Տիրոջ մեծությանն ու զորությանը, որ բացում է մեր կույր աչքերը` մեզ տեղափոխելով խավարից Իր լույսի մեջ: Դեռ շատ մարդիկ կգան դեպի Աստծո լույսը: Աղոթե՛ք ձեր հարազատների, բարեկամների և ծանոթների համար, ովքեր այսօր ապրում են հոգևոր կուրության մեջ: Տերը, Իր Խոսքի համաձայն, կբացի նրանց աչքերը և ցույց կտա Իր ճանապարհներն ու շավիղները:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
kusligt-rysligt-mysigt
rss-historiens-mysterier
rss-borgvattnets-hemligheter
bathina-en-podcast
rss-bajen-idag
sektledare
rss-basta-livet
sa-in-i-sjalen
rss-alternativ-historia
rss-universums-hemligheter
rss-manniskan
juridikpodden
rss-markliga-handelser-i-sverige
mediumpodden-vivi-camilla
rss-uppvaknandet-podcast
det-sista-mysteriet
skrackstunden
spokhistorier
rss-patos