Ամենօրյա խոսք, մարտ 30
Artur Simonyan30 Mars 2022

Ամենօրյա խոսք, մարտ 30

Հովհաննեսն էլ պատասխանեց և ասաց. «Վարդապետ, մեկին տեսանք, որ Քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, որովհետև մեզ հետ չի ման գալիս»:

Ղուկաս 9.49

Աստծո Խոսքն անդրադառնում է մի հետաքրքիր երևույթի, որ արդիական է մեր օրերում: Աշակերտները տեսել էին մեկին, ով Հիսուսի անունով դևեր էր հանում, բայց իրենց չէր հետևում, ուստի արգելել էին նրան: Հիսուսը նրանց պատասխանում է. «Մի' արգելեք նրան, որովհետև ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է» (Ղուկ. 9.50):

Մենք տեսնում ենք, որ աշխարհն այսօր լցված է ատելությամբ, քրիստոնեական եկեղեցիները նույնպես հանդուրժողականություն չունեն միմյանց հանդեպ, փոխհարաբերություններում սեր չկա: Պատճառն այն է, որ ամեն մարդ մտածում է, թե միայն իր եկեղեցին է ճիշտ, և ով իր եկեղեցուց չէ՝ սխալ է:

Սակայն ոչ թե եկեղեցին է ճիշտ, այլ Քրիստոսը: Այն եկեղեցին, որ հետևում է Հիսուս Քրիստոսին և պահում Նրա պատվիրանները, ճիշտ ուղղու վրա է: Քրիստոսը հանդիմանում է Իր աշակերտներին և ասում. «…ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է»: Այսինքն՝ այն մարդը կամ եկեղեցին, որ Քրիստոսին հակառակ չէ, պաշտում, պատվում ու երկրպագում է Նրան, բնականաբար, Քրիստոսի կողմն է: Միգուցե որոշ հարցերում մեզ չի հասկանում, բայց դա չի նշանակում, թե նա սխալ է:

Սիրելինե'ր, ունեցեք փափուկ սիրտ և, ամենակարևորը, սիրեք միմյանց: Նշանակություն չունի, թե ձեր դիմացինը որ եկեղեցուց է. եթե նա սիրում և հետևում է Քրիստոսին, օրհնե'ք նրան՝ առանց նայելու արտաքին տեսքին, ունեցվածքին, կրթությանն ու կարողությանը: Եկեք բարձրացնենք միմյանց: Քրիստոսն ասաց` ով որ մեզ հակառակ չէ, մեզ հետ է:

Եղեք օրհնված: Ամե'ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
rss-borgvattnets-hemligheter
sektledare
bathina-en-podcast
rss-historiens-mysterier
sa-in-i-sjalen
rss-alternativ-historia
det-sista-mysteriet
rss-universums-hemligheter
rss-patos
rysarstunden
rss-basta-livet
rss-activation-podcast
rss-sjalsligt-avkladd
rss-hogmod
rss-manniskan
spokhistorier
mediumpodden-vivi-camilla
rss-fraga-stjarnorna
rss-markliga-handelser-i-sverige