Ամենօրյա խոսք, մարտ 31
Artur Simonyan31 Mars 2022

Ամենօրյա խոսք, մարտ 31

Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն, որ բարի է, շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին:

Եփեսացիներին 4.29

Քրիստոնյայի բերանից ոչ մի գեշ խոսք չպետք է դուրս գա: Լինելով քրիստոնյա՝ շատերը չարությամբ են լցված իրենց շրջապատի հանդեպ: Իհարկե, դրսում բոլորի հանդեպ շատ քաղաքավարի և բարյացակամ են, բայց ընտանիքում միմյանց գեշ խոսքեր են ասում, չարախոսում, բամբասում: Ես նկատի ունեմ ծնող-երեխա, ամուսին-կին փոխհարաբերությունները:

Աստծո Խոսքը մեզ հորդորում է, որ ոչ մի գեշ խոսք դուրս չգա մեր բերանից: Ինչպիսի խոսքեր են հաճելի Տիրոջը: Գրված է. «...բայց այն, որ բարի է, շինության համար, հարկավոր, որ շնորհք տա լսողներին»: Մենք պետք է այնպիսի խոսքեր ասենք, որ լսողը շնորհք և շինություն ստանա, մխիթարությամբ և հավատքով լցվի:

Հակոբոսն ասում է. «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է…» (Հակոբ. 3.2): Եկե'ք ապրենք Աստծո Խոսքով: Սանձե'նք մեր լեզուն, որ կատարյալ լինենք: Շնորհքով և բարի բաներ խոսենք:

Սիրելինե'ր, եթե միմյանց գեշ խոսքեր եք ասել, ապաշխարե'ք և Տիրոջ օրհնությունը տարածե'ք աշխարհում: Ամե'ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
kusligt-rysligt-mysigt
rss-historiens-mysterier
rss-borgvattnets-hemligheter
bathina-en-podcast
rss-bajen-idag
sektledare
rss-basta-livet
sa-in-i-sjalen
rss-alternativ-historia
rss-universums-hemligheter
rss-manniskan
juridikpodden
rss-markliga-handelser-i-sverige
mediumpodden-vivi-camilla
rss-uppvaknandet-podcast
det-sista-mysteriet
skrackstunden
spokhistorier
rss-patos