Ամենօրյա խոսք, մայիսի 13
Artur Simonyan13 Maj 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 13

Իր սրտին ապավինողը հիմար է, բայց իմաստության մեջ վարվողը կպրծնի:

Առակաց 28.26

Մարդիկ հաճախ ասում են. «Սիրտս վկայում է, որ այսպես կամ այնպես վարվեմ» և շարժվում են ոչ թե Տիրոջ խոսքով, այլ իրենց սրտի առաջնորդությամբ: Սակայն Աստվածաշնչում պարզ գրված է. «Իր սրտին ապավինողը հիմար է…»:

Սիրտը կարող է մարդուն տանել սխալ ճանապարհներով: Հիշեք, թե քանի անգամ եք սխալներ գործել անձնական կյանքում, ընտանիքում կամ աշխատանքի բնագավառում՝ լսելով ձեր սրտի ձայնին: Սրտին լսողը միշտ էլ տուժում է:

Գրված է. «…իմաստության մեջ վարվողը կպրծնի»: Իմաստությունն Աստծո մեջ է: Ուստի շատ կարևոր է, որ մեր սիրտն Աստծուն լսի: Այդ ժամանակ չենք սխալվի:

Դավիթ թագավորն ասում է. «Սուրբ Հոգին ասաց իմ հոգուն»: Աստծո Խոսքը մեր սրտին հասնում է Սուրբ Հոգու միջոցով: Եթե մեր սիրտն Աստծուց առաջնորդություն չունի, չենք կարող ճիշտ ընթացք ունենալ:

Սիրելինե'ր, այսօրվա իմ կոչն է, որ առաջնորդվենք ոչ թե մեր սրտով, այլ Սուրբ Հոգով և Աստծո Խոսքով:

Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Det här avsnittet är hämtat från ett öppet RSS-flöde och publiceras inte av Podme. Det kan innehålla reklam.

Avsnitt(649)

Populärt inom Religion & Spiritualitet

spokjakt-pa-riktigt-laxton-podden
rss-borgvattnets-hemligheter
sektledare
bathina-en-podcast
rss-historiens-mysterier
sa-in-i-sjalen
rss-alternativ-historia
det-sista-mysteriet
rss-universums-hemligheter
rss-patos
rysarstunden
rss-basta-livet
rss-activation-podcast
rss-sjalsligt-avkladd
rss-hogmod
rss-manniskan
spokhistorier
mediumpodden-vivi-camilla
rss-fraga-stjarnorna
rss-markliga-handelser-i-sverige